Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հայաստանում է գերմանացի պրոֆեսեր Ադրիան Դայգլերը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:

 

Գերմանացի պրոֆեսորն օրերս եղել է  Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում: Մինչ հիվանդներին այցելելը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նրան ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ օգնություն է ցուցաբերվել տուժածներին:

 

«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնելը,  որպեսզի բուժումը լինի առավելագույնսարդյունավետ»,- Այրվածաքաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշել է Հարություն Քուշկյանը և հավելել, որ հրավիրվել է  լավագույն մասնագետներից մեկը:

 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բավական դրական փոփոխություններ կան, գերմանացի բժիշկն այցելելու է բոլոր հիվանդներին, կատարելու է անհրաժեշտ բոլոր միջամտությունները:

 

«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը և վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատև և խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն:«3-րդ աստիճանի այրվածքով 2 հիվանդ կա: Գերմանացի բժիշկը բավական դրական գնահատեց մեր բժիշկների կատարած աշխատանքը և մենք սպասում ենք լավ արդյունքների»,- տեղեկացրել է Հարություն Քուշկյանը, հավելելով, որ գնալու են մինչև վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու: Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:  

 

Գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այստեղ տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կան նաև թեթև դեպքեր: Պրոֆեսորը լինելու է նաև այլ հիվանդանոցներում, զննելու է բոլոր հիվանդներին, և անելու է առաջարկություններ նրանց բուժման առնչությամբ:

 

«Եթե անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնությունը,  թեև այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշել է Ադրիան Դայգլերը:

 

Նա բարձր է գնահատել, թե  ինչպես են հիվանդները Հայաստանում բուժում անցնում` շեշտելով, որ «այստեղ նրանք գտնվում են լավ ձեռքերում»: 

 

Ինչպես տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Շուշան Հունանյանը,  մայիսի 23-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 17 քաղաքացի: Պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն իսկ 9 հոգու վիրահատել է: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ